Մամուլ

Բնական է՝ Վարչապետի կոչը չի ընդունվի դիվանին նստած, չաշխատող, բայց ուտող տղամարդու կողմից. Արտակ Գալստյան

Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետի՝ «աղքատությունը ձեր գլուխներում է» արտահայտությանը.

«ՀՀ Սահմանադրությամբ մարդը գերագույն արժեք է:

Շատերին թվում է,որ այս նորմը պետք է պահպանի միայն պետությունը:
Իրականում դա այդպես չէ:

Մարդը ինքը պիտի հասկանա,գիտակցի որ ինքը յուրահատուկ, առանձնահատուկ և գերագույն արժեք է, երբ մարդը սա կգիտակցի Պետությունը այլևս չի կարող խուսափել իր պարտականության կատարումից:

Վարչապետը ամեն օր պնդում է,որ անձը պետք է դառնա քաղաքացի, հասկանա իր իրավունքները և պարտականությունները: Լինի հպարտ: Ենթարկվի ոչ թե անձին կամ իշխանությանը, այլ օրենքներին, իր կեցվածքով, աշխատանքով և գործողություններով ստիպի այդպես վարվեն բոլորը:

Վարչապետի «աղքատությունը մեր գլխում է խոսքը» հենց այս համատեքստում է:

Ցավոք շատերը Վարչապետի խոսքերը չեն ցանկանում ընդունել,ավելին խեղաթյուրում են այն:

Խեղաթյուրողները նույնպես հայտնի են,նրանք երկու խավ են,սակայն նպատակները և շահերը տարբեր են:

Առաջինը մեծ մասամբ այս 30 տարիների ընթացքում ՝ կներեք այս բառիս համար ժողովրդի ստրկացած մի հատվածն է:

Նրանց 30 տարիների ընթացքում ներշնչել են,որ օլիգարխը, մեծահարուստը, գեներալը, պաշտոնյան, քրեական հեղինակությունը և այլն նրանք արտոնյալ են,նրանց արյունը կապույտ է,նրանց պետք է ենթարկվել,նրանց դեմ դուրս գալ չի կարելի,նրանք ամենակարող են և այլն:

Այս ներշնչանքի արդյունքը դիվանին նստած,չաշխատող,օրվա հացը կպցնելու հույսին թողած հայ տղամարդն է:Որը վաղուց արդեն զիջել է իր իրավունքները «կապույտ» արյուն ունեցող արտոնյալներին և ոչինչ չի անում:

Նա սովորել է և վարժվել այդ կյանքին,ցանկացած փոփոխության առաջարկ մերժվում է նրա կողմից ,երկիրը երկիր չէ,ամբողջը ծանոթով է, կաշառքով, օրենք չկա,դիմացս «կապույտ» արյուն է, ես ինչ կարող եմ անել, ով եմ ես նրանց դեմ և այլն: Այս վիճակը նաև կոմֆորտ է նրանց համար: Ոչինչ չեն անում, դրա մեղավորները 30 տարվա ընթացքում որոշված են: Այդպիսի ընտանիքներում հիմնականում աշխատում են կանայք , կերակրում են և տղամարդուն և երեխաներին:

Փաստացի խախտված է լավ ապրելու հիմնական սկզբունքը,ով չի աշխատում,հենց նա էլ ուտում է,բայց պետք է լինի հակառակը: Բնական է, որ Վարչապետի կոչը ներքուստ չի ընդունվի դիվանին նստած, չաշխատող բայց ուտող տղամարդու կողմից, քանի որ նա զրկվում է իր կոնֆորտից,ավելին առաջանում է աշխատելու և ընտանիք կերակրելու պարտականություն:

Խեղաթյուրողների երկրորդ խումբը,դա վերը նշված «կապույտ» արյուն ունեցողներն են,որոնք հստակ գիտակցում են,եթե Վարչապետի կոչով վերափոխվի դիվանին նստած տղամարդը,ապա ինքը կկորցնի իր բոլոր արտոնությունները:

Ինքը ստիպված կլինի հասարակության առջև կանգնել այնպես ինչպես կա,իսկ այստեղ մեծ է հավանականությունը,որ կհայտնվի մի երեխա և ուղղակի կգոռա,որ «կապույտ» արյուն ունեցողը ուղղակի մերկ է , ոչնչով առավել չէ և նա կկորցնի չաշխատելով ուտելու իր արտոնությունը:
Հենց այս է միավորում «կապույտ» արյուն ունեցողին և դիվանին նստած տղամարդուն Վարչապետի դեմ պայքարում:
Այդ պատճառով էլ Վարչապետի «աղքատությունը մեր գլխում է» խոսքը սվիններով ընդունվեց և խեղաթյուրվեց:

Որովհետև եթե Վարչապետի այդ խոսքը կյանքի կոչվի և իրականանա,ապա հիմնովին կփոխվի Հայաստանում հասարակությունը՝ ոչ ոք արտոնյալ չի լինի,ոչ ոք առանց աշխատելու չի ուտի:

Հիշեք ,բոլոր մարդիկ ծնվում են հավասար,ձեր ծնողը,երեխան,դուք ոչ ոքուց պակասը չէք,դուք գերագույն արժեք էք,ոչ ոք իրավունք չունի և չի կարող ստրկացնել ձեզ,անկախ իր պաշտոնից,դիրքից և ունեցվածքից:
Երբ սա կհասկանաք այդժամ կազատվեք «աղքատությունը մեր գլխում է» հիվանդությունից»:

Կիսվել էջում