Մամուլ

Բերդձորի ուղղությամբ ադրբեջանական բանակը խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից

Բերդձորի ուղղությամբ ադրբեջանական բանակը խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից

Ադրբեջանական բանակի զինծառայողները, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել են Արցախի Բերդձոր քաղաքի ուղղությամբ զբաղեցրած դիրքերից: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

պատերազմ

«Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերդձորի ուղղությամբ առաջնագծի ձախ թևում։ Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից»,- նշված է հրապարակման մեջ:

Արցախի առանձին հատվածներում շարունակվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։

«Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա»,- նշում է տեղեկատվական շտաբը:

Կիսվել նյութով