ԺամանցՇոու-բիզնես

Բելգիական ռադիոկայաններով հնչում է հայուհու «Երևան» երգը

News.am-ը գրում է․ «Բելգիահայ երգչուհի KeyOh-ը ապրիլին ներկայացրեց կուբացի հայտնի երգչուհի Կամիլա Կաբելոյի հիթային դարձած «Havana» երգի cover տարբերակը, սակայն Կուբայի մայրաքաղաքի փոխարեն հայ երգչուհին երգում վանկարկում է Երևանի անունը:

««Havana»-ն շատ սիրված միջազգային հիթ է՝ անձամբ ինձ համար էլ շատ սիրելի երգ, բայց այն երգելիս ինձ համար խորթ էր նշելը «half of my heart is in Havana» (սրտիս մի մասնիկը Հավանայում է) արտահայտությունը, քանի որ ես ոչ Հավանայից եմ, ոչ էլ երբևէ եղել եմ այնտեղ: Մի օր էլ ավտոմեքենայում երգեցի նույն երգը «Yerevan oh nana» բառերով… Դա այնքան բնական ու սրտիս մոտ հնչեց, որ միանգամից որոշեցի երգել նույն երգը Երևանի մասին»,-նշեց KeyOh-ը, որը թեև տեղյակ չէ՝ Կամիլան լսե՞լ է երգի իր տարբերակը, թե՞ ոչ, բայց հոգու խորքում հույս ունի, որ երգչուհուն այն դուր կգա». – պատմում է երգչուհին:

«Ահա արդեն, երեք-չորս օր է, ինչ ինձ գրում են ծանոթներս և ասում, որ ռադիոկայաններով իմ «Երևան» երգն են հնչեցնում: Բելգիայի հայերը սկսեցին ինձ շնորհավորել, նրանք հպարտանում են, ինչպես և ես, որ բելգիական ռադիոկայաններով հնչում է երգ՝ «Երևան» անվամբ: Խոսքեր չեմ գտնում, որպեսզի նկարագրեմ, թե ինչպիսի հիացմունքի մեջ եմ: Հույս ունեմ, որ Երևանի 2800-ամյակի առթիվ հայկական ռադիակայանները նույնպես կհնչեցնեն իմ ստեղծագործությունը», – նշեց երգչուհին»:

Աղբյուր՝ News.am

Կիսվել էջում