Աշխարհ

Բաքվի համալսարանի դասախոսը Մխիթարյանի մարզաշապիկով (ֆոտո)

Բաքվի համալսարանի դասախոսը Մխիթարյանի մարզաշապիկով (ֆոտո)

Նախօրեին Բաքվում ֆուտբոլային խաղադաշտ է դուրս է եկել անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբի մի երկրպագու՝ «Մխիթարյան» անունը կրող մարզաշապիկով։

Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները, խոսքն Աղալար Քարիբովի մասին է։ Նա փիլիսոփայություն է դասավանդում Բաքվի այնպիսի բուհերում, ինչպիսիք են Արևմտյան Կասպյան համալսարանը, Ադրբեջանի համալսարանը։

Ֆուտբոլասերների այն հարցին, թե ինչու է հայ ֆուտբոլիստի անունով մարզաշապիկ հագել, «փիլիսոփան» պատասխանել է, որ ինքը կոսմոպոլիտ է։

Ընդդիմախոսների փաստարկներին, թե Մխիթարյանը հրապարակայնորեն դեմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, սատարում է արցախահայությանը, Քարիբովն ասել է, որ հայերն իր համար թշնամիներ չեն։ 

agalar qaribov

Նրա խոսքով, ինքը տանը մեկ այլ հայ ֆուտբոլիստի՝ «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Էդուարդ Սպերցյանի անունով շապիկ ունի։

Ադրբեջանցի դասախոսը հավելել է, որ այս մարզաշապիկը իրեն նվիրել են Ռուսաստանում։

Կիսվել էջում