ՄամուլՏեսանյութ

Գագիկ Ծառուկյանը նշեց՝ երբ կլինի Քրիստոսի արձանի բացումը

Գագիկ Ծառուկյանը նշեց՝ երբ կլինի Քրիստոսի արձանի բացումը

Քրիստոսի արձանը թույլ չեն տվել կանգնեցնել Հատիս լեռան գագաթին, այն կլինի Հատիսի կողքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Այն պատմամշակութային վայր է։ 4000 տարի առաջ այնտեղ ամրոց է եղել։ Ես էլ գումար եմ փոխանցել, որ ամրոցը վերականգնեն, այդ արձանն էլ կողքը կլինի, որ մարդիկ գան, տեսնեն»,–ասաց նա։

ԲՀԿ առաջնորդը նաև հայտնեց, որ Հիսուս Քրիստոսի արձանի 18 մետրն արդեն կառուցված է, ամենայն հավանականությամբ 2024 թվականին արձանի բացումը կլինի։

«Այժմ թղթաբանության հարցերն են կարգավորվում, թույլտվության հարցով զբաղվում ենք»,- նշեց Ծառուկյանը։

Կիսվել էջում