Մամուլ

Բացի ոմանց կարգավիճակից, այլ բան մեր երկրում չի փոխվել. Գևորգ Գրիգորյան

Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաեւ՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար»:

Հարգելի ընկերներ, տեսնելով այս գրառումը, ես վերջնականապես համոզվեցի, որ բացի ոմանց կարգավիճակից այլ բան մեր երկրում չի փոխվել…

Ինքս իմ համար ես շատ բան եմ արել, ինչպես նաև շատ բան եմ արել մեր երկրի առողջապահական ոլորտի և սովորական քաղաքացիների համար:

Եթե ՀՀ կառավարությունը այլևս բան չունի անելու մեր երկրի համար, ապա ես կառավարության գործունեության և իմ հարկերից նրանց համար աշխատավարձի գոյացման իմաստ այլևս չեմ տեսնում:

Այո՛, ՀՀ կառավարությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է իմ, քո և մնացած ՀՀ քաղաքացիների համար ստեղծել հարմարավետ աշխատանքային, լավ ապրելու և այլ պայմաններ… կառավարության միակ գործառույթը չմշակված և կոռուպցիոն ռիսկերով լի օրենքներ գրելը կամ հարկեր հավաքելը ու պարգևավճարներ բաժանելը չէ…

ՀՀ կառավարությունը ոչ թե ղեկավար է, այլ ծառայող և կոչված է ծառայելու Հայաստանի Հանրապետությանը…

ՀՀ կառավարությունը ՊԱՐՏԱՎՈՐ է ապահովել իմ, քո և մնացած ՀՀ քաղաքացիների ներքին և արտաքին անվտանգությունը… թե՞ արդեն ես պետք է ապահովեմ իմ և իմ ընտանիքի անվտանգությունը…

ՀՀ կառավարությունը պարտավոր է շատ բան անել ՀՀ քաղաքացիների համար, իսկ կառավարության ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ձևավորվում են միայն իր ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ արդարացի իրականացնելու համար:

Այնպես, որ, եթե կառավարության փոխարեն ես պետք է ստեղծեմ, պաշտպանեմ, ապահովեմ, իրականացնեմ, ֆինանսավորեմ, աշխատեմ, քննարկեմ և այլ գործառույթներ անեմ, ապա ինձ պետք չէ նման կառավարություն և այսուհետ ես ավելի հետամուտ կլինեմ, որպեսզի կառավարությունը (մասնավորապես իմ` առողջապահության ոլորտում) իր ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ կատարի պատշաճ:

Ինձ միանալ և օգնել ցանկացողները կարող են գրել ինձ անձնական նամակով»

Կիսվել նյութով