Աշխարհ

Բայդենի և Էրդողանի միջև անհարմար պահ է ստեղծվել ողջույնի ժամանակ

Բայդենի և Էրդողանի միջև անհարմար պահ է ստեղծվել ողջույնի ժամանակ

Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լիագումար նիստի ժամանակ ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր բռունցքն է պարզել՝ որպես ողջույն, սակայն դա արել է այնպիսի անկյան տակ, որ անակնկալի է բերել Թուրքիայի նախագահին և մի փոքր անհարմար պահ ստեղծել։ Այս մասին հաղորդում է New York Post պարբերականը։

Բայդենը եղել է դիմակով, չնայած ամիսներ առաջ լիովին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, մոտեցել է Էրդողանին, որը կանգնել է, և երկու ղեկավարները սկսել են զրուցել։

Ավելի ուշ ԱՄՆ-ի և Թուրքիայի ղեկավարներն առանձին հանդիպում կունենան։

biden erdogan

Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները վերջին տարիներին լարվել են՝ Սիրիայի և Լիբիայի շուրջ իրավիճակի պատճառով։ Բացի այդ, լարվածության առիթ է դարձել Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը։

Վերջին ամիսներին երկու երկրների միջև լարվածության առիթ է դարձել նաև ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանություն ճանաչումը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Էրդողանն ասել է, որ Բայդենի հետ կխոսի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, ինչը «վշտացրել և վրդովեցրել է» Թուրքիային։

«Մեզ վշտացրել և վրդովեցրել է այն, որ մեր դաշնակից երկիրը նման դիրքորոշում է ընդունում ՆԱՏՕ-ի հետ առնչություն չունեցող հարցի վերաբերյալ։ Հնարավոր չէ շարունակել՝ առանց (Բայդենին) այդ մասին հիշեցնելու»,- ասել է Էրդողանը:

Կիսվել էջում