Մամուլ

Բաբաջանյան փողոցում կնոջը դանակահարել էր նախկին ամուսինը՝ խանդի շարժառիթով. մանրամասներ

Բաբաջանյան փողոցում կնոջը դանակահարել էր նախկին ամուսինը՝ խանդի շարժառիթով. մանրամասներ

Հունիսի 17-ի առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպանության փորձ էր եղել: Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդումը ստացվեց ժամը 9-ի սահմաններում. ծակած-կտրած վերքով 49-ամյա կին էր տեղափոխվել բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Հարուցվեց քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով:

Կինը հիվանդանոց էր տեղափոխվել Բաբաջանյան փողոցի թիվ 110 հասցեի մոտից։ Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզները տեղում իրականացրած օպերատիվ միջոցառումներով կարճ ժամանակում պարզվեցին ոչ միայն բացահայտման համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այլև հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:

amusin danakaharutyun

Ըստ տեղեկությունների՝ ժամը 8-ի սահմաններում տուժողին դանակահարել էր նախկին ամուսինը, նախնական տվյալներով՝ խանդի շարժառիթով:

50-ամյա տղամարդը դեպքից ժամեր անց հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Նա ձերբակալվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Կիսվել նյութով