Մամուլ

Արմեն Սարգսյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է Քննչական կոմիտե

Արմեն Սարգսյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է Քննչական կոմիտե

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է Քննչական կոմիտե: Այս մասին հայտնի է դարձել Sputnik Արմենիայի՝ ՀՀ ԱԱԾ ուղևարկված հարցմանը ստացված պատասխանում:

Ո՞ր փուլում է Արմեն Սարգսյանի` օտարերկրյա քաղաքացիության մասին գործը․ Sputnik Արմենիան գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ԱԱԾ։

Ի պատասխան՝ ԱԱԾ–ից նշել են, որ «ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթը ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»։

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը 2022–ի հունվարի 23-ին հրաժարական է տվել` պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։

Հաջորդ օրը Hetq.am–ում հայտնվեց տեղեկություն, որ Սարգսյանը նախագահ ընտրվելու պահին ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Հանրապետության քաղաքացիություն և նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։

Կիսվել էջում