Մամուլ

Ավտովթարի ենք ենթարկվել ես ու հորեղբորս աղջիկը. Թալինի համայնքապետը մանրամասներ է հայտնում

Ավտովթարի ենք ենթարկվել ես ու հորեղբորս աղջիկը. Թալինի համայնքապետը մանրամասներ է հայտնում

Թալին համայնքի նորանշանակ ղեկավար Տավրոս Սափեյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր մասնակցությամբ երեկ տեղի ունեցած վթարին։

«Հարգելի՛ քաղաքացիներ, հարազատներ, ընկերներ․ երեկվանից բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստանում՝ սեպտեմբերի 27-ին Երևանում, ժամը 00։05-ի սահմաններում Հրազդանի կիրճում տեղի ունեցած ավտովթարի հետ կապված։

Ավտովթարի ենք ենթարկվել ես ու հորեղբորս աղջիկը՝ հիվանդանոցում գտնվող հորեղբորս տեսակցելուց հետո, ճանապարհին։ Ուզում եմ հայտնել, որ ավտովթարը տեղի է ունեցել ոչ իմ մեղքով․ բարձր արագությամբ, հանդիպակաց երթևեկելի գոտուց իմ մեքենային է բախվել մեկ այլ մեքենա։

tavros sapeyan bmw

Հայտնում եմ նաև, որ ես այսօր դուրս եմ գրվել հիվանդանոցից, ինքնազգացողությունս լավ է, շուտով կվերադառնամ աշխատանքի։ Այս պահին քրոջս առողջական վիճակը կայուն է, նա վիրահատվել է, առաջիկայում ևս մեկ վիրահատության պետք է ենթարկվի։

tavros sapeyan

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր առողջությամբ, սրտացավ են մեզ համար։ Շնորհակալ եմ բոլոր հեռախոսազանգերի, մաղթանքների համար։ Աստված պահապան բոլորիս»։

Կիսվել նյութով