Ազատ խոսք

Աշխարհում պանդեմիա է, իսկ իշխանության ուշքն ու միտքը հանրաքվեն է․ Շարմազանով

Աշխարհում պանդեմիա է, իսկ իշխանության ուշքն ու միտքը հանրաքվեն է․ Շարմազանով

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Աշխարհում պանդեմիա է, իսկ իշխանության ուշքն ու միտքը հանրաքվեն է։

Ով ինչից խոսում է, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սահմանադրական հանրաքվեից է խոսում՝ մուննաթ գալով պատգամավորների վրա։

Հիմա ԱԺ ամբիոնից ժողովրդահաճո պոպուլիստական թեզեր հնչեցնելու ժամանակը չէ։

Աշխարհը կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել,իսկ էս մարդու ուշքն ու միտքը հանրաքվեն է։

Հ.Գ.Քանի դեռ ուշ չէ, հայտարարի 2020թ-ի հանրաքվեն չեղարկելու մասին։

Հայաստանի մարտահրավերը մի կողմից կորոնավիրուսի համաճարակն է, իսկ մյուս կողմից թուրք-ադրբեջանական սպառնալիքը։

Դժվա ՞ր է սա հասկանալը»։

Կիսվել էջում