Այս տարի դպրոցականները երկշաբաթյա աշնանային արձակուրդ կունենա՞ն
Աշնանը Հայաստանում անցկացվելիք COP17-ով պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դպրոցներում դասեր չեն կազմակերպվի։
Դրա փոխարեն՝ սեպտեմբերի 15-ից մայրաքաղաքի դպրոցները հինգ շաբաթ շարունակ կաշխատեն վեցօրյա ռեժիմով։
Այս փոփոխության հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն։
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։


