Շոու-բիզնես

Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է. նա դարձավ 40 տարեկան

Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է. նա դարձավ 40 տարեկան

Քիմբերլի Նոել Քարդաշյանը՝ Քիմ Քարդաշյան ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա։ Քիմն այսօր դարձավ 40 տարեկան։ Քիմը հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։

Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, ով այժմ Քիմի մենեջերն է։ Քիմի մայրը Ռոբերտ Քարդաշյանից բաժանվել է 1991 թվականին և ամուսնացել է թեթև ատլետիկայի հայտնի մարզիկ Բրյուս Ջենների հետ։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին։

Քիմ Քարդաշյան

Քիմը ունի երկու քույր՝ Քլոյին և Քորթնին և մեկ եղբայր Ռոբը։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները։

Քիմը ամուսնացել է երեք անգամ։ Առաջին անգամ Քիմը ամուսնացել է Դեյմոն Թոմասի հետ։ Քիմ Քարդաշյան երկրորդ անգամ ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիզի հետ, սակայն ամուսնությունից 72 օր հետո բաժանվել են։

Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ 2014 թվականի մայիսին նրանք ամուսնացել են Ֆլորենցիայում, Իտալիա։ Նրանք ունեն երկու դուստր և մեկ որդի։

Քիմ Քարդաշյան ընտանիք

2015 թվականի ապրիլին Քիմը քրոջ՝ Քլոեի, ամուսնու՝ Քանյեի և երեխաների հետ առաջին անգամ այցելեց Հայաստան: Այդ այցելության ընթացքում նրանք եղան Հայաստանի մի շարք վայրերում՝ Գառնու հեթանոսական տաճարում, Գեղարդի վանական համալիրում, Գյումրիում, ինչպես նաև այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ:

Նրանց այցը Հայաստան ակտիվորեն լուսաբանում էին միջազգային մի շարք լրատվամիջոցներ՝ գրելով նաև Հայոց ցեղասպանության մասին: Քիմ Քարդաշյանի հաջորդ այցը Հայաստան եղավ 2019 թվականին, որի ժամանակ Քարդաշյան քույրերն իրենց երեխաներին մկրտեցին Էջմիածնում:

Քարդաշյանների կնքահայր
Կիսվել նյութով