Մամուլ

Այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից` մեր Սաշիկը. Արայիկ Հարությունյան

Այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից` մեր Սաշիկը. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, մեր սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից` Ալեքսանդր Հարությունյանը` մեր Սաշիկը:

Միասին մարտական ուղի ենք անցել` սկսած 1992թ-ից` այդ ընթացքում փորձություններ հաղթահարելով, հաճախ ուղիղ նայելով մահվան աչքերին…Նա դարձավ առաջիններից մեկը, ով արցախյան առաջին պատերազմում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան ստացավ:

ալեքսանդր հարությունյան

Իմ հերոս ընկեր, այս անգամ թշնամու մահաբեր արկը չշրջանցեց քեզ ու դու ևս միացար մեր նահատակ ընկերներին: Հայրենիքի հանդեպ սերդ ու անմնացորդ նվիրումդ որպես դաս թողեցիր սերունդներին: Ննջիր խաղաղությամբ…»

Կիսվել նյութով