ԱշխարհՄամուլ

Այսօր տեղի կունենա Էրդողանի երդմնակալության արարողությունը․ Փաշինյանը կմեկնի Անկարա

Այսօր տեղի կունենա Էրդողանի երդմնակալության արարողությունը․ Փաշինյանը կմեկնի Անկարա

Այսօր Անկարայում տեղի կունենա Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողությունը:

Արարողությանը ներկա կլինի 20 պետության ղեկավար, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ռուսաստանը կներկայացնի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Միջոցառմանը մասնակցելու են 20 երկրների ղեկավարներ և 45 նախարարներ։

Արարողությունից հետո Թուրքիայի նախագահը կհրապարակի նախարարների կաբինետի նոր կազմը։

Կիսվել նյութով