Աշխարհ

ԱՄՆ-ում ուսուցչուհիները խմբակային սեքսով են զբաղվել 16-ամյա աշակերտի հետ

ԱՄՆ-ում ուսուցչուհիները խմբակային սեքսով են զբաղվել 16-ամյա աշակերտի հետ

ԱՄՆ-ում մեծ սկանդալ է առաջացել Լուիզիանա նահանգի Քեններ քաղաքի դպրոցներից մեկի շուրջ: 25 և 33-ամյա ուսուցչուհիներին մեղադրանք է առաջադրվել 16-ամյա աշակերտի հետ խմբակային սեքսով զբաղվելու համար: Ամերիկուհիներին այժմ սպառնում է 10 տարվա ազատազրկում և 500-ից մինչև 5000 դոլար տուգանք, հայտնում է The New Orleans Advocate -ը:

Հայտնի է, որ ուսուցչուհիներն օրգիա են կազմակերպել անչափահաս տղայի հետ առնվազն երկու անգամ` 2014 թվականի օգոստոսին և սեպտեմբերին: Մինչև խմբակային սեքսին անցնելը, նրանք առանձին-առանձին քնել են աշակերտի հետ: Դպրոցի տնօրինությունն իմացել է դրա մասին այն բանից հետո, երբ աշակերտը դասընկերների մոտ գլուխ է գովացել իր «հերոսությունների» մասին:

Կանանցից մեկին սպառնում է 10 տարվա ազատազրկում և 5000 դոլար տուգանք, իսկ նրա գործընկերուհուն` 2 տարվա ազատազրկում և 500 դոլարի չափով տուգանք:

Կիսվել էջում