Աշխարհ

ԱՄՆ-ը իր ավիաբազան Թուրքիայից տեղափոխում է Հունաստան

ԱՄՆ-ը իր ավիաբազան Թուրքիայից տեղափոխում է Հունաստան

ԱՄՆ-ը պատրաստվում է է իր ռազմական միջոցները, որոնք տևական ժամանակ է գտնվում են Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում, տեղափոխում է Հունաստան՝ Կրետե կղզի:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հենց այս հարցով վաղը կմեկնի Հունաստան, գրում է բրիտանական Թայմսը: Ըստ պարբերականի, այս քայլը պետք է սթափեցնի Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանին, որի պահվածքը ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ վաղուց էր նյարդայնացնում ամերիկացիներին:

ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն, այս շաբաթ Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում կքննարկի Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից Կրետե կղզի հիմնական ռազմական միջոցների տեղափոխման առաջարկները՝ Միջերկրական ծովի արևելքում իր ռազմական ներկայությունը մեծացնելու Վաշինգտոնի նոր քաղաքականության շրջանակներում, հաղորդում է բրիտանական Թայմսը։

Ըստ բրիտանական Թայմս պարբերականի, շատերի կողմից Պոմպեոյի այցը Հունաստան ընկալվել է որպես նշան այն բանի, որ շուտով Վաշինգտոնի համբերությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի պահվածքի նկատմամբ կլցվի:

Կիսվել էջում