Քաղաքականություն

Ամերիկյան հայտնի շաբաթաթերթը Նիկոլ Փաշինյանին համեմատել է 4 խաչակիրների հետ

Ամերիկյան հայտնի Time շաբաթաթերթը ներկայացրել է աշխարհում ժամանակակից ժողովրդավարության չորս «խաչակիրներին»՝ «4 խաչակիրները, որոնք ժողովրդավարության երազանքը կենդանի են պահում աշխարհում» վերնագրված հոդվածում: Որպես աշխարհում ժողովրդավարության չորս առաջամարտիկներից մեկը թերթը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն իշխանության է եկել «թավշյա հեղափոխության» արդյունքում:

Time-ը զրուցել է այդ չորս գործիչների հետ, թե ինչն է իրենց դրդել պայքարել ժողովրդավարության համար:

«Իմ ժողովրդի նկատմամբ սերն էր, որ ինձ ստիպեց դուրս գալ խորհրդարանական խմբակցության ղեկավարի իմ հարմարավետ գրասենյակից և մոտ 20 գիշեր անցկացնել անտառներում, փողոցներում, վրանում՝ բողոքելով Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանության դեմ: Ես ոչ մի անձնական շարժառիթ չեմ ունեցել: Միակ բանը, որ ուզում էի, իմ հայրենիքի և ժողովրդի համար ազատության և երջանկության հաղթանակն էր: Ես ասացի, որ եթե մարդիկ հարյուր հազարներով դուրս գան փողոց և իշխանափոխություն տեղի չունենա, ես այլև չեմ զբաղվի քաղաքականությամբ»,- ասել է Հայաստանի վարչապետը:

Կիսվել նյութով