ՄամուլՔաղաքականություն

Մի քանի խոշոր գործարարներ պատրաստվում են Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեպքում նրա դեմ ցուցմունքներ տալ․ «ժամանակ»

«ժամանակ» թերթը գրում է․ Չնայած Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հավաստիացումներին, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստան վերադառնալու հարցում ոչ մի մտավախություն չունի, իրականում դրանք մտավախություններ չեն, այլ սարսափներ:

«Ժամանակ»-ին հայտնի են առնվազն մի քանի խոշոր գործարարների անուններ, որոնք պատրաստվում են Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեպքում նրա դեմ ցուցմունքներ տալ: Դրանք վերաբերում են անձամբ Քոչարյանի կողմից մարդկանց ունեզրկելուն և նրանց սեփականությանը տիրանալուն:

Խոսքը ոչ միայն Երևանի կենտրոնում գտնվող բազմամիլիոնանոց շենքերի ու շինությունների, այլ բանկերի սնանկացման և դրանք սեփականացնելու մասին է: Բոլորը անհամբեր սպասում են Քոչարյանի վերադարձին:

Ավելի մանրամասն՝ «ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կիսվել նյութով