ՄամուլՇոու-բիզնես

Ամենավատ սցենարն այն կարող է լինել, որ ժողովրդի ցասումը դուրս գա Փաշինյանի վերահսկողությունից. Սերգեյ Դանիելյան

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի ներքին քաղաքական կյանքի, առկա ճգնաժամի, դրանից դուրս գալու տարբերակների մասին զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ: Նա նշել է, որ այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զսպող օղակ է հանդիսանում ժողովրդի համար, որի մի հատված ունակ է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին  կողմ քվեարկած  ուժերի նկատմամբ  ծայրահեղ գործողություններ իրականացնել:

-Պարո՛ն Դանիելյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբեր ամսին:  Նրա խոսքով՝ ինքը հրաժարական կտա վարչապետի պաշտոնից, ԱԺ-ն երկշաբաթյա ժամկետում չի ընտրի վարչապետ եւ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սակայն  չկա որեւէ երաշխիք, որ խորհրդարանական ուժերը Փաշինյանի հրաժարականից հետո նոր թեկնածու չեն առաջադրի։  Ի՞նչ եք կարծում, այնուամենայնիվ, կառաջադրե՞ն, թե՞ ոչ:

nikol pashinyan 17

-Ոչ, եթե այդպիսի բան լինի, ժողովուրդը ոտքի կկանգնի, ինչպես ամիսներ առաջ կանգնեց: Իրենք դա չեն անի, բայց ուրիշ նենգություն կարող են անել: Իրենցից ամեն ինչ սպասելի է: Իսկ եթե թեկնածու առաջադրեն, դա բավական պրիմիտիվ սցենար կլինի: Ամեն դեպքում, նրանց բոլոր սցենարներն էլ կտապալվեն, ուղղակի ընկնելու են ցնցումների մեջ:

-Որոշ քաղաքագետներ անգամ քաղաքացիական պատերազմ սկսվելու  հնարավորությունը չեն բացառում: Դուք տեսնու՞մ եք նման վտանգ:

-Ոչ, քաղաքացիական պատերազմ չի կարող լինել, Չեմ կարծում, որ, օրինակ, մեր բանակում կամ ոստիկանությունում կգտնվի մի 500 հոգի, որոնք կուզենան ժողովրդին վնասել:

–Իսկ հնարավոր համարու՞մ եք  Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների եւ  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին  կողմ քվեարկած  ուժերի՝  ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համակիրների բախումը:

-Միայն պառլամենտում կարող է ծեծուջարդ լինել, ինչպես աշխարհի տարբեր երկրներում. տեսել եք՝ ոնց են իրար վրա ջուր շփում, ղժղժում: Ամենավատ սցենարն այն կարող է լինել, որ ժողովրդի ցասումը դուրս գա Փաշինյանի վերահսկողությունից: Մարդիկ կարող է մի օր չլսեն իրեն ու, Աստված չանի, մտնեն, ոմանց տան-ջարդեն, սպանեն: Չէ՞ որ մարդու համբերությունն էլ սահմաններ ունի, հատկապես երբ  իրեն ակնհայտ կերպով ծաղրում են:

-Ուզում եք ասել, որ Նիկոլ Փաշինյանը զսպող օղակի դեր է կատարո՞ւմ:

-Իհարկե, ժողովրդի մի մեծ հատված իրեն լսում է, բայց կարող է նյարդային մարդիկ լինեն, ոչ ադեկվատ, որ հունից դուրս գան: Ժողովուրդը միատարր չէ, տարբեր զանգվածներից է բաղկացած:  Այդ ուժերը կրակի հետ են խաղում, փրփուրներից են կախվում:

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել նյութով