ԱշխարհՇոու-բիզնես

Ալլա Պուգաչովան Ռուսաստանում փակեց իր վերջին բիզնեսը

Ալլա Պուգաչովան Ռուսաստանում փակեց իր վերջին բիզնեսը

«Երգչուհի Ալլա Պուգաչովան լուծարել է Ռուսաստանում իր վերջին բիզնեսը։

Երգչուհու բոլոր ապրանքներն անսպասելիորեն անհետացել են «Эконика» ընկերության կայքից, որը արտադրում էր դիզայներական կոշիկներ և աքսեսուարներ Ալլա Պուգաչովայի հատուկ դիզայներական մշակմամբ։

Մի քանի տարի առաջ երգչուհին պայմանագիր էր կնքել հայտնի հայտնի կոշիկի ապրանքանիշի հետ և նրանց համար հեղինակային հավաքածուներ էր մշակել։

Ընկերության կայքից անհետացել են գրեթե բոլոր կոշիկները, որոնց վրա աշխատել է Պուգաչովան, մնացել են մի քանի մոդելներ, որոնք վաճառվում են մեծ զեղչով։

Ենթադրվում է, որ Պուգաչովան կարող էր նման քայլի գնալ հարկային ծառայության հետ առերեսվել չցանկանալու պատճառով, քանի որ նրա ամուսին Մաքսիմ Գալկինը Ռուսաստանի Դաշնությունում ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ։

Նշենք, որ Ալլա Պուգաչովան լքեց Ռուսաստանը դեռևս անցյալ տարի և այժմ ամուսնու և երեխաների հետ ապրում է Իսրայելում։ Մայիսի սկզբին նա Մոսկվա էր եկել մոդելավորող Վալենտին Յուդաշկինի հուղարկավորությանը։

Վերջերս էլ ռուս երգչուհին և նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը՝ վաճառեցին իրենց ամրոցը Գրյազ գյուղում։

Կիսվել նյութով