Աշխարհ

Պուգաչովան և Գալկինը վաճառեցին իրենց ամրոցը

Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան և նրա ամուսինը՝ հումորիստ Մաքսիմ Գալկինը, վաճառել են Գրյազ գյուղում գտնվող իրենց ամրոցը, հայտնում է NTV-ն։

Պրոդյուսեր Սերգեյ Դվորցովը պատմել է, որ տան վաճառքի շուրջ բանակցություններն ընթանում էին 2022 թվականի աշնանից։

Գնորդ է գտնվել, ով խնդրել է ամուսիններին առանձնատան գինը իջեցնել մինչև 700 միլիոն ռուբլի, մինչդեռ Պուգաչովան և Գալկինը դրա համար խնդրել են 1 միլիարդ ռուբլի։

pugacheva tun
Կիսվել նյութով