ԱշխարհՏեսանյութ

Պետք է հասկանալ խոսքերը շահարկելու ողջ վտանգը․ Զախարովան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

Պետք է հասկանալ խոսքերը շահարկելու ողջ վտանգը․ Զախարովան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

Ես չեմ հասկանում, թե տեխնիկապես ինչպես են այդ ամենը պատկերացնում, եւ մենք բազմիցս խոսել ենք այդ մասին:

Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, թե ՀԱՊԿ-ն հեռացել կամ հեռանում է Հայաստանից։

«Եթե ​​սա խոսքի ձեւ է, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիրքորոշումը լոբբինգ անելու համար, ապա, ես կարծում եմ, պետք է հասկանալ խոսքերը շահարկելու ողջ վտանգը։ Ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ն դուրս գալ Հայաստանից․․․մենք այդ մասին խոսել ենք։

Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը», – նկատել է Զախարովան։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով