Աշխարհ

Որքա՞ն թոշակ է ստանում Ալլա Պուգաչովան

Որքա՞ն թոշակ է ստանում Ալլա Պուգաչովան

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամից ամսական ստանում է մոտ 50 հազար ռուբլի։ Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Ալլա Բորիսովնայի պրոդյուսեր Ելենա Չուպրակովան։

Ալլա Պուգաչովա Մաքսիմ Գալկին

«Ալլա Պուգաչովան իր կենսաթոշակը չի վերցնում, նա այն փոխանցում է իր հաշմանդամություն ունեցող երկրպագուին»,-հայտնել է նա։

Նշենք, որ Ալլա Պուգաչովան 73 տարեկան է։ Նա այժմ Մաքսիմ Գալկինի և երեխաների հետ ապրում են Իսրայելում։

Պրիմադոննան Ռուսաստանը լքել է այն բանից հետո, երբ երկիրը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում:

Կիսվել նյութով