Աշխարհ

Ալիևը հայտնել է, որ Ղարաբաղում «Իսկանդեր»-ի կիրառման մասին Մոսկվայից պատասխան են ստացել

Ալիևը հայտնել է, որ Ղարաբաղում «Իսկանդեր»-ի կիրառման մասին Մոսկվայից պատասխան են ստացել

Ադրբեջանական կողմը Ղարաբաղում «Իսկանդերների» օգտագործման վերաբերյալ իրենց նամակի պատասխանը ստացել է Ռուսաստանից։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով ՝ ռուսական պաշտպանական գերատեսչության պատասխանում հաղորդվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ «Իսկանդերներից» հրթիռներ չեն արձակվել։

aliev 1

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության նամակին։ Պատասխանում նշված է, որ ռուսական կողմը բալիստիկ հրթիռների արձակում չի գրանցել։

Իրականում դա մեր հարցման ամբողջական պատասխան չէ, քանի որ մեր հարցման մեջ հիմնական հարցն այն էր, թե ինչպես են Հայաստանի մոտ հայտնվել «Իսկանդեր-Մ» մահաբեր հրթիռները», – ասել է Ալիևը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման մասին տեղեկատվությունը: Բաքուն պաշտոնական հարցում էր ուղարկել Մոսկվա այդ թեմայով։

Կիսվել նյութով