Քաղաքականություն

ԱԺ-ն երկու ամսով հետաձգեց «Լուսավոր Հայաստանի» օրինագծերի քննարկումը

ԱԺ-ն երկու ամսով հետաձգեց «Լուսավոր Հայաստանի» օրինագծերի քննարկումը

Ազգային ժողովը երկու ամսով հետաձգեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած երկու օրինագծերի քննարկումը:

Հետաձգման պատճառն այն է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը ներկա չէր խորհրդարանի նիստին:

Այսպիսով՝ երկու ամսով հետաձգվել է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը եւ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկումը:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստանը» մայիսի 8-ին իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ զանգվածային ծեծկռտուքից հետո լքել է խորհրդարանի նիստերի դահլիճը, որից հետո այդպես էլ չի վերադարձել:

Կիսվել էջում