Մամուլ

«Ազատիչը կորցրել է իրեն»․ Լյովա Եղիազարյան

«Ազատիչը կորցրել է իրեն»․ Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին օրերին փոխվել է Սարգսյան Սերժի բառամթերքը, դարձել է բուլվարային, նմանվել է ընկերոջ բառապաշարին:

Սա հետևանք է հոգեկան խանգարումների: Հին չեկիստը ու չեկիստներով շրջապատվածը բոլորից լավ է պատկերացնում իրերի իրական վիճակը, իր պարտությունը: Դրա համար էլ դարձել է նյարդային, ինչպես այն խաղամոլը, որը պարտություն կրելիս ընդունակ է հայհոյել խաղաքարտ մատուցող դիլերին:

serj sargsyan azatich

Ազատիչը կորցրել է իրեն, կատարում է անտրամաբանական քայլեր: Հակառակ դեպքում չէր «գաղտնազերծի» մի ձայնագրություն, որը ակնհայտ ձեռնտու էր Փաշինյանին, որով հարվածում էր ռուսներին, որոնց սապոգը նույն օրը լիզում էր ցուցակի առաջին համարը:

Գուցե ա՞յլ խաղ է խաղում․ ձայնագրությունը մեծ հարված էր Քոչարյանին, որը լավ հասկացել էին նրա շրջապատում՝ արտահայտելով իրենց զարմանքն ու զայրույթը»։

Կիսվել էջում