ԱշխարհՄամուլ

Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց ազգային հերոս Շյուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը

Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց ազգային հերոս Շյուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը

Ինչպես հաղորդում է Report.az-ն, հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի ազգային հերոս Շուքյուր Համիդովի հոր՝ Նարիման Համիդովի հետ հեռախոսազրույց է ունեցել և ցավակցել նրան։

Շուքյուր Համիդովը ոչնչացվել է Կուբաթլուի շրջանում (Քաշաթաղ) մարտերի ընթացքում, ինչի մասին հոկտեմբերի 22-ին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Շյուքյուր Համիդով

Նշենք, որ Համիդովն «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում է ստացել 2016թ. ապրիլյան պատերազմից հետո։ Այն ժամանակ նա դեռ փոխգնդապետ էր և Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի 706-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարը։

Նշվում էր, որ Համիդովը մասնակցել է Արցախի հարավ-արևելքում «Լելե թեփե» բարձունքի գրավման գործողություններին, ինչի համար էլ պարգևատրվել էր։

Կիսվել նյութով