Մամուլ

ԱԱԾ-ն ընտրակաշառքի գործով կալանավորել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին

ԱԱԾ-ն ընտրակաշառքի գործով կալանավորել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին

Factor.am-ի տեղեկություններով, հայտնի ընտրակաշառքի գործով կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը:

Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը: Վանիկ Ասատրյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2017 թվականին, Լոռու մարզից:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված: Նա մեղադրանքը չի ընդունում: Դատարանը քննում է ԱԱԾ միջնորդությունը Ծառուկյանին կալանավորելու համար:

Կիսվել նյութով