Տեսախցիկները ֆիքսել են անհետ կորած պատանուն. ի՞նչ է պատմում մայրը
Տեսախցիկները ֆիքսել են երեկվանից որպես անհետ կորած որոնովող 14-ամյա Վահե Ապիկյանին։ Այս մասին Panorama.am-ին հայտնել է տղայի մայրը՝ տիկին Գայանեն։
«Ասացին, տեսախցիկները նրան ֆիքսել են Գառնիում, Քարերի սիմֆոնիայի մոտ։ Մենք այդ մասին տեղեկացրել ենք իրավապահներին, սպասում ենք նոր տեղեկությունների»,-ասել է Վահեի մայրը։
Հիմա այդ տարածքում փնտրում են նրան։
Armat Media-ի հետ զրույցում անհետ կորած 14-ամյա Վահե Ապրիկյանի մայրը՝ Գայանեն, հայտնել է, որ տեսախցիկների ձայնագրությամբ անձամբ տեսել է, թե ինչպես է որդին երեկ՝ ժամը 10:30-ին, ավտոբուսից իջնում Գողթի 2-րդ լցակայանի մոտ։
Ավտոբուսի վարորդի փոխանցմամբ՝ երեխային տեղափոխել են դեպի Գառնի – Գեղարդ տարածաշրջան։
Այս պահին Վահեի ծնողները գտնվում են ոստիկանությունում և սպասում են իրավապահների անհապաղ արձագանքին ու հետագա գործողություններին։


