Մամուլ

ՊԲ-ի և աշխարհազորի ճիշտ աշխատանքի շնորհիվ դիվերսիոն խմբավորումները ետ են շպրտվել, ունենալով մեծաքանակ կորուստներ

ՊԲ-ի և աշխարհազորի ճիշտ աշխատանքի շնորհիվ դիվերսիոն խմբավորումները ետ են շպրտվել, ունենալով մեծաքանակ կորուստներ

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիա է ձեռնարկել, սակայն Պաշտպանության բանակի և աշխարհազորի փոխգործակցված ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խմբավորումները ետ են շպրտվել՝ ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

սիրիա վարձկաններ

Առաջնագծի այլ հատվածներում թշնամին իր ագրեսիան ցուցաբերել է միայն հրթիռակոծության ենթարկելով մեր խաղաղ բնակավայրերն ու դիրքերը»:

Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ։

Կիսվեք էջում