Մամուլ

Չեխով և Շևչենկո փողոցների խաչմերուկում՝ բախվել են «Mercedes»-ները

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:20-ի սահմաններում Չեխով և Շևչենկո փողոցների խաչմերուկում բախվել է 2 «Mercedes»։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արշալույս Ղուկասյանն ու Գեղամ Մակարյանը։

mercdes vtar 2

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք էջում