Մամուլ

«Ուշագրավ հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրառում է կատարել իր Տելեգրամ ալիքում և հուշագրավ մանրամասներ հայտնել․

«Ուշագրավ բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը: Ըստ այդմ, նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բուլավինի հետ։

«Հանդիպման սկզբում դեսպան Արսենյանը զրուցակցին փոխանցեց Հայաստանի Հանրապետության ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները։

Փոխըմբռնման և կառուցողական աշխատանքի պատրաստակամության մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվեցին անվտանգային ոլորտում միջխորհրդարանական փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ ընդգծելով նշյալ ոլորտում միջխորհրդարանական երկխոսության շարունակականության պահպանման կարևորությունը», ասվում է հաղորդագրության մեջ:

Ուշադրության արժանին, ինչպես երեւի թե կռահեցիք, Անդրանիկ Քոչարյանի «ջերմ բարեմաղթանքների» հատվածն է: Եվ ուշադրության արժանի է բնականաբար Քոչարյանի շուրջ այս օրերին ծավալված ներիշխանական խմորումների ֆոնին:

Ջերմ բարեմաղթանքի փաստն ինքնին արտառոց չէ, ի վերջո խորհրդարանական գործընկեր է, կարող էլինել նաեւ մարդկային ջերմ հարաբերություն եւ ըստ այդմ՝ առիթի դեպքում բարեմաղթանք:

Հատկանշականը այն է սակայն, որ այդ դրվագը տեղ է գտնում դեսպանության տարածած հաղորդագրության մեջ, այլ կերպ ասած՝ հարկ է համարվում հանրայնացնել դա:

Կա՞ այստեղ որեւէ կորելացիա Քոչարյանի շուրջ խմորումների հետ, փնտրու՞մ է Անդրանիկ Քոչարյանը Ռուսաստանում որեւէ աջակցություն ՔՊ-ում իր դիրքերի ամրության համար:

Համենայն դեպս հետաքրքիր է»:

Կիսվեք էջում