Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Շանել Սյուզիի՝ ծեծի ենթարկվելու մասին
Ինչպես հայտնել ենք, ինստագրամից հայտնի Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել։
«Հրապարակ»-ը դիմել է ՆԳՆ-ին․
«Ապրիլի 28-ին ժամը 23․01-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «Շողակաթ» հեռուստաընկերության մոտ ընկերոջ կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով՝ մարմնական վնասվածքներով, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի կին։
Հանգամանքները պարզվում են։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին»։



