Քաղաքականություն

Մոսկվան վերջնագիր տվեց Հայաստանին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ զարգացնի հարաբերությունները Եվրամիության հետ, թե շարունակի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։

«Հայաստանը հայտարարում է Եվրամիությանը մոտենալու իր ձգտման մասին։ Մենք բազմիցս նշել ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցելը համատեղելի չէ։

Հայաստանը դա լավ գիտակցում է, և երկրի ղեկավարությունը ևս ընդունում է, որ այս երկու ուղղությունները չեն համադրվում։

Ինչ-որ փուլում նրանք ստիպված կլինեն նման որոշում ընդունել, եթե գնան այդ ճանապարհով», — ասել է նա «Ռուսաստան – իսլամական աշխարհ. ԿազանՖորում» ֆորումի ընթացքում։

Օվերչուկը նշել է, որ Մոսկվան փորձում է իր հայ գործընկերներին ներկայացնել նման աշխարհաքաղաքական ուղղության հնարավոր ռիսկերն ու բարդությունները, սակայն վերջնական որոշումը մնում է Հայաստանի իրավասության ներքո։

Միաժամանակ փոխվարչապետը շեշտել է, որ ռուսական կողմը հարգանքով կընդունի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի կարևոր գործընկերը՝ հիշատակելով նրա անդամակցությունը այնպիսի կառույցների, ինչպիսիք են ԱՊՀ-ն և ՀԱՊԿ-ն։

Կիսվեք ձեր էջում