Մամուլ

«Մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետևյալն է». Փաշինյան

«Մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետևյալն է». Փաշինյան

Կառավարության նիստում ՀՀ վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ստեղծված իրավիճակին:

«Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը փակում է նաև գազի խողովակը, հետո բացում 10 տոկոսով, հետո նորից փակում, հետո բացում 25 տոկոսով ու այսպես շարունակ: Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքը, ինչը դատապարտելի է:

Արդեն 46 օր՝ ԼՂ բնականոն կյանքը խաթարված է ու հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով: ԼՂ-ում հոսանքի հովհարային անջատումներ են, որովհետև Ադրբեջանը խափանել է նաև ԼՂ-ն հոսանքով ապահովող գծերի աշխատանքը ու բնակչությանը հոսանք է մատակարարվում միայն տեղի էլեկտրակայանների արտադրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ:

Առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով:

Մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետևյալն է. ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն տները, կրկին փակել միջանցքը ու էլի մի քանի օրով բացել, մինչև վերջին հայը կլքի ԼՂ-ն. սա էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կիսվեք էջում