«Մենք հղի ենք»․ Ռիկի Մարտինն ու նրա հայ ամուսինը սպասում են իրենց չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն
Պուերտոռիկացի հայտնի երգիչ Ռիկի Մարտինն ու նրա հայկական արմատներով ամուսինը՝ Ջովան Յոսեֆը, սպասում են իրենց չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն, գրում է Daily Mail-ը:
Այդ մասին փոփ երգիչը հայտարարել է «Human Rights Campaign»-ի շրջանակում կազմակերպված ընթրիքի ժամանակ:
«Ես շատ եմ սիրում իմ երեխաներին ու ցանկանում եմ մեծ ընտանիք ունենալ, ուստի ամուսնուս հետ որոշել ենք մեր ընտանիքը համալրել ևս մեկ երեխայով» ,-ասել է երգիչը:
Հիշեցնենք, որ Ռիկի Մարտինն ու Ջովան Յոսեֆը դաստիարակում են 11-ամյա երկվորյակներ Մատեոյին և Վալենտինոյին, և դստերը՝ Լուչիային: Վերջինիս լույս աշխարհ գալու մասին Ռիկին մեծ հուզմունքով և հիացմունքով հայտնել էր դեռ ամիսներ առաջ։
Բոլոր երեխաները ծնվել են փոխնակ մոր օգնությամբ: Զույգն ամուսնացել է 2018 թվականին: