«Մարտի 1-ի համար գումարներ տվեցին, նախանձում են, իրենց երեխեքի արյունի համա՞ր են ուզում»․ Սիլվա Համբարձումյան
«Հրապարակը» գրում է․ «Մարտի 1-ի համար գումարներ տվեցին, նախանձում են, իրենց երեխեքի արյունի համա՞ր են ուզում․․․»։ Զոհված ազատամարտիկների այրիները և զոհված զինվորների մայրերը բողոքի ակցիա են իրականացնում՝ սպառնալով նստացույցով և հացադուլով։ Հիմնական պահանջը՝ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Մյուս մայրերի հիմնական համակարգողն ու հիմնական «պահանջատերը» հայտնի Մարգարիտա Խաչատրյանն էլ՝ Մառոզ Մարգոն, որը մեկ գումար է պահանջում կառավարությունից, մեկ իր զոհված որդուն է պահանջում:
Այս ակցիան բարկացրել է հայտնի Սիլվա Համբարձումյանին, ով վրդովվածխ զանգահարել էր «Հրապարակ» և հայտնեց․
«Այն, որ տիկին Մարգոն այս պահին նստած է կառավարության շենքի դիմաց և իրենց զոհված երեխաների արյունն են ուզում վաճառել, ո՞ւր էին այն ժամանակ, երբ իրենց երեխաները զոհվեցին Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ։ Ո՞ւր էին, որ գային նստեին, պահանջեին։ Հիմա այս ամենի համար պետք է վարչապե՞տը պատասխան տա։ Ինչ է՝ Մարտի 1-ի զոհերի համար ինչ-որ գումարներ են փոխհատուցում, հիմա նախանձում են, եկել են՝ իրենց երեխեքի արյունի համա՞ր են ուզում»։
Սիլվա Համբարձումյանը ամոթանք է տալիս՝ անհարմար է՝ այն ժամանակ ռիսկ կանեի՞ն գային կառավարության դիմաց այդ ահանջով նստեին։