Մամուլ

Մայրն իր երեխայի հետ ապաքինվել է կորոնավիրուսից և դուրս գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից

Մայրն իր երեխայի հետ ապաքինվել է կորոնավիրուսից և դուրս գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից

Այս մասին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն ֆեյսբուքյան էջում տեղեկություն է տարածել։

Աննա Մերջանյանն է, ով երեխայի հետ երկար ժամանակ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժվում էր նոր կորոնավիրուսի դեմ: Աննան և երեխան արդեն ապաքինվել ու օրերս դուրս են գրվել մեր կենտրոնից:

Արևային եղանակն ու գարունը Աննայի խոսքով հրաշք են, իսկ բուժկենտրոնի բակը հիվանդասենյակից հետո հսկայական տարածք է թվում:

«Իմ խորին շնորհակալությունն ու երախտիքի խոսքերն եմ ուղղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին` ինձ և երեխայիս առողջական և հոգեբանական վատ վիճակից հանելու համար:

Նրանց մարդկային ջերմ մոտեցումը, խնդիրները հասկանալու պատրաստակամությունն օգնում են պայքարել համավարակի դեմ և հավատով լցվել ապագայի հանդեպ:

Շնորհակալություն և առողջություն բոլորին»,- տուն գնալուց առաջ ասաց Աննա Մերջանյանը:

Կիսվեք էջում