Մահացել է Տիգրան Կարապետյանը

Մահացել է Տիգրան Կարապետյանը

Մահացել է ԱԼՄ Հոլդինգի և Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տիգրան Կարապետյանը Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում էր և միացված է արհեստական շնչառությանը։

Տիգրան Կարապետյանը, թեև հաղթահարել էր կորոնավիրուսը, սակայն մեկ շաբաթ անց իրեն սկսել է շատ վատ զգալ, վիճակը կտրուկ ծանրացել է, ինչի արդյունքում էլ շտապ տեղափոխվել է հիվանդանոց։