ՄամուլՏեսանյութ

«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կկասեցվի. առևտրականները զայրացած են

«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կկասեցվի. առևտրականները զայրացած են

ArmLur.am-ը գրում է․ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կկասեցվի: Այս մասին որոշում է կայացրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել Մալաթիայի տոնավաճառում: Արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ եւ տնտեսվարողին ժամանակ է տրվել դրանք վերացնել:

Ավելին, տնետսվարողը գրություն է ուղարկել տեսչական մարմին եւ հայտնել, որ աշխատանքը կատարվել է: Սակայն տեսչական մարմինը կատարած աշխատանքները համարել է անբավարար եւ որոշել է կասեցնել տոնավաճառի գործունեությունը: Մենք տեղեկացանք՝ նրանց մինչեւ այս ամսվա վերջ ժամանակ է տրվել՝ տաղավարներն ազատելու համար:

Նշենք, որ տեսչական մարմնի այս որոշումը մեծ դժգոհության ալիք է բարձրացրել տոնավաճառի առեւտրականների մոտ: Տեղեկացնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո տեսչական մարմինը ստուգումների շարք էր սկսել երեւանյան տոնավաճառներում:

Ասել է թե՝ Հայաստանի առեւտրի խոշոր կենտրոնները խոշորացույցի տակ են եւ բոլոր այն օբյեկտները, որոնք 2021 թվականին ստուգվել են, կարգադրագրի ժամկետները լրացել են, տեսչական մարմինը նորից ստուգում է իրականացրել:

Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ սստուգվել են նաեւ մյուս առեւտրի կետերը, այդ թվում՝ «Գնունի» շուկան: Թե ինչ որոշում կկայացվի առեւտրի մյուս կետերի մասով, ցույց կտա ժամանակը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվեք էջում