ԱշխարհՄամուլ

«Ղարաբաղը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է». Էրդողան

«Ղարաբաղը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է». Էրդողան։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտությանը, խոսել Խոջալուի դեպքերի մասին:

«Լեռնային Ղարաբացի հարցը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է»,- հայտարարել է Էրդողան: Ըստ նրա՝ Թուրքիան ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի Ադրբեջանի հողային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման շրջանակներում:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան հակամարտության կարգավորման հարցում շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել Ադրբեջանին: Թուրքիայի նախագահի բնորոշմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության հարցում «անկեղծ չէ, քանի որ մոտ 25 տարի է շարունակվում է ձգձման քաղաքականությունը»:

Ըստ Էրդողանի՝ հարկավոր է հասկանալ, թե ինչու բանակցություններն արդյունք չեն տալիս:

Թուրքիայի նախագահը նաև խոսել է նաև Խոջալուի դեպքերի մասին, որի ընթացքում կրկնել է այդ հարցի վերաբերյալ ադրբեջանական թեզերը:

Աղբյուր՝ ermenihaber.am

Կիսվեք էջում