ՄամուլՏեսանյութ

Ձեռք ենք բերելու 4 նավ․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Ձեռք ենք բերելու 4 նավ․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Այս մասին Կառավարությունն հերթական նիստում՝ այսօր օգոստոսի 17-ին, հավանության արժանացրեց Ներքին գործերի նախարարության ծրագիրը ջրային պարեկային ծառայություն ստեղծելու վերաբերյալ։

«Նորաստեղծ ստորաբաժանումը կգործի պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ և Սևանա լճում ջրային ժամանակակից տեխնիկայով ու հանդերձանքով պարեկություն կիրականացնեն համապատասխան որակավորմամբ պարեկները։

Սա հերթական քայլերից է Հայաստանում պարեկային ծառայության ներդրման ավարտի համար։ Մենք Սևանա լճում հսկողություն ավելացնելու անհրաժեշտություն ունենք ու ջրային ոստիկանությամբ ունենալու ենք կոմբինացված ծառայություն՝ ոստիկանության, փրկարարների եւ Սևան ազգային պարկի համագործակցությամբ։

Այս տարի հանրային լողափներում մենք ջրահեղձության երկու դեպք ենք ունեցել, քննությունն է ընթանում, որովհետեւ գոնե նման լողափներում մենք ջրահեղձության դեպքեր չպետք է ունենանք։

Սեւանա լճում ջրային պարկների աշխատանքն էական փոփոխություն կբերի։ Սա նշանակում է, որ Սեւանա լճում ջրային փոխադրամիջոցների երթեւեկության կարգի խախտման դեպքում արձանագրումներ կլինեն, ալկոհոլի օգտագործման վերաբերյալ ստուգումներ կլինեն։

Ծառայությունն իրականացնելու համար նախնական ձեռք է բերվել 8 երկտեղանոց սկուտեր եւ 3 տեղանոց չորս սկուտեր։

Մենք ձեռք ենք բերելու 4 նավ, որոնք ամբողջ տարի կծառայեն Սեւանա լճում։ Այսինքն՝ ապօրինի ձկնաորսությունը գործնականում լինելու է անհնարին։ Սեւանա լիճը կհսկվի նաեւ դրոններով»,- հավելեց նա։

Կիսվեք էջում