Քաղաքականություն

«Հանրային ձայն» կուսակցությունը ևս հայտ ներկայացրեց ԿԸՀ

«Հանրային ձայն» կուսակցությունը ևս հայտ ներկայացրեց ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, այսօր ընտրությունների մասնակցության հայտ է ներկայացրել նաև «Հանրային ձայն» կուսակցությունը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ից սկսվել են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման  համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացրվի մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 18:00-ն:

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի օգոստոսի 23-ից և կտևի մինչև սեպտեմբերի 15-ը՝ ժամը 24։00-ն։ 

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

Կիսվեք էջում