Մամուլ

6 մլն-ը կհերիքեր, որ ՀՀ քաղաքացին 16 տարի գրքի համար ԱԱՀ չվճարեր․ Արմեն Մարտիրոսյան

6 մլն-ը կհերիքեր, որ ՀՀ քաղաքացին 16 տարի գրքի համար ԱԱՀ չվճարեր․ Արմեն Մարտիրոսյան

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Որպեսզի ՀՀ քաղաքացին գրքերի համար ԱԱՀ չվճարի, առաջին տարին բյուջեի վրա նստում է 150 մլն դրամ, իսկ հետագա տարիներինէլ ավելի քիչ, քանի որ շուկան մեծանում է և այլ հարկերով բացը ծածկվում:

Էլ չեմ ասում, որ օրինակ Գերմանիայի նման պետությունը մեկ եվրո ընթերցանության զարգացման մեջ դնելով` հետ է ստանում 30 եվրո:

Եթե անգամ ոչ մի զարգացում չլիներ և շուկան չաճեր ու բանիմաց մարդիկ էլ դրական չազդեին բյուջեի համալրման վրա, ապա համերգի վրա ծախսվող 6000000$-ը կհերիքեր, որ ՀՀ քաղաքացին 16 տարի գրքի համար ԱԱՀ չվճարեր»:

Կիսվել էջում