Հայկ Ալումյանը պիտի իր անունը փոխի, այդ անունը կրելը պատիվ չի բերում «Հայկ» անունը կրող մյուս քաղաքացիներին
Հայկ Ալումյանը պիտի իր անունը փոխի, որովհետև այդ անունը կրելը պատիվ չի բերում «Հայկ» անունը կրող մյուս քաղաքացիներին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Նույն Հայկ Ալումյանը մեկ տարի առաջ նույն ձևով գրառումներ էր անում և հարվածում էր նախկին իշխանություններին ամենախիստ ձևով: Անգամ ես նման մեկնաբանություններ չէի անում:
Հայկ Ալումյանը, Շիրխանյանի պաշտպանը լինելով հանդերձ, նույն ընթացքում, երբ Շիրխանյանը ցուցմունք էր տալիս Ռոբերտ Քոչարյանի դեմ, շատ կարճ ժամանակ հետո եկել և դարձել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը:
Ես նրան ընդհանրապես մեկնաբանելու խնդիր չունեմ: Հայկ Ալումյանն այն մարդն է, ով հրազենով ինձ վրա հարձակված մարդու շահերն է պաշտպանում դատարանում»,-ասաց Հայկ Սարգսյանը: