Պատգամավոր Հայկ Սարգսյանը կոչ է անում դուրս գալ Քոչարյանի դեմ բողոքի ակցիայի

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ կոչ անելով դուրս գալ Քոչարյանի դեմ բողոքի ակցիայի․

«Սիրելի հայրենակիցներ,

Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը:

Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ և 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ:

Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել:
Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան»: