Հայաստանում աշխատանք գտնելը խնդիր է երիտասարդների համար, նույնիսկ փորձ ու գիտելիք ունեցողների դեպքում

Հայաստանում աշխատանք գտնելը խնդիր է երիտասարդների համար, նույնիսկ փորձ ու գիտելիք ունեցողների դեպքում․ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտ Ասատրյանը։

«Փաշինյանն ասում է, թե 22-23 տարեկան երիտասարդները կարող են 3 տարվա աշխատանքային փորձ ունենան ու օտար լեզուներ իմանան:

Իրականում այո հնարավոր է , որ լինեն աղջիկներ, ովքեր այդ տարիքում և փորձ կունենան, և օտար լեզուներ կիմանան, բայց այդ ամենը կիսատ-կիսատ կլինի:

Նրանք մի քիչ փորձ կունենան, մի քիչ սովորած կլինեն օտար լեզու, որովհետև մինչև այդ տարիքը դրանց համատեղումը միշտ չէ , որ երկու դեպքում էլ բավարար կամ գերազանց է լինում, քանի որ աշխատել մասնագիտական ոլորտում, որպեսզի կուտակել փորձ , դրան գումարած օտար լեզուներ սովորել այդքան էլ հեշտ չէ, դրա համար մեծ մասամբ ստացվելու է միջակ որակի մասնագետ, որը իրականում ավելի վատ է, քան որևէ փորձ չունեցողը կամ լեզու չիմացողը:

Վերջիվերջո ավելի լավ է մարդ կամ նորմալ աշխատանքային փորձ ձեռք բերի կամ խորացված օտար լեզուներ սովորի, որ դրանցից գոնե մեկում հասնի բավարար աստիճանի, ոչ թե ամեն ինչ իրար վրա խառնի ու վերջում էլ համոզված լինի, թե ինքը համ կարողացել է ինչ-որ տեղ աշխատել համ լեզու սովորել ու այդ ամենը մինչև 23 տարեկանում:

Իսկ իրականում Հայաստանում աշխատանք գտնելը միևնույնն է խնդիր է երիտասարդների համար, շատ դեպքերում նույնիսկ նորմալ փորձ ու գիտելիք ունեցողների դեպքում»:

Փաշինյանն ասում է, թե 22-23 տարեկան երիտասարդները կարող են 3 տարվա աշխատանքային փորձ ունենան ու օտար լեզուներ իմանան:…

Gepostet von Ashot Asatryan am Montag, 22. April 2019
Կիսվիր ընկերներիդ հետ