Օգտակար

Իսկ դուք գիտե՞ք, թե իրականում ինչու ցուցամատով ոչ մեկին ցույց չեն տալիս

Իսկ դուք գիտե՞ք, թե իրականում ինչու ցուցամատով ոչ մեկին ցույց չեն տալիս

Մեզանից յուրաքանչյուրը դեռ փոքրուց լսել է, որ չի կարելի ցուցամատով որևէ մեկին ցույց տալ՝ համարելով, որ դա քաղաքավարի չէ:

Սակայն պարզվում է այստեղ ոչ միայն քաղաքավարության գործոնն է, այլև շատ ավելի խորը ակունքներ ունի, որը տանում է դեպի հնագույն հավատալիքների ազդեցության կարծրատիպային մտածողություն:

Պարզվում է՝ հնում գտնում էին, որ միայն մատնեմատն է համարվում բուժիչ, այդ պատճառով էլ հաճախ էին բուժումներ անում այս մատի միջոցով: Ըստ տարածված կարծիքի, բավական էր մատնեմատը երեք անգամ պտտեցնել ցավոտ տեղի վրայով և արտասանել համապատասխան խոսքերը:

Մնացած մատները, չգիտես ինչու, համարվում էին թունավոր, իսկ դրանցից ամենաթունավորը ցուցամատն էր: Այդ պատճառով ցուցամատով երբեք դեղ չէին քսում, ավելին՝ անգամ ոչ մեկին ցուցամատով ցույց չէին տալիս:

Ահա որքան զորեղ է եղել այս հավատալիքը, որ մինչ օրս էլ երեխաներին բացատրում են, որ չի կարելի ցուցամատով մարդկանց ցույց տալ:

Կիսվեք էջում