Մամուլ

Ինձ Լֆիկն է առևանգել ու զենքը պահել ճակատիս. Համլետ Ղուշչյան

Ինձ Լֆիկն է առևանգել ու զենքը պահել ճակատիս. Համլետ Ղուշչյան

Հ3-ի այլևս նախկին հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը Hraparak.am-ի հետ զրույցում այսօր Ռուբեն Հախվերդյանի հետ հարցազրույցից ոչ պակաս աղմկահարույց հայտարարություն արեց՝ ասելով․

«Ինչ ծեծի․․․ էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես կրակի, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, թե ոչ մեկն էլ չպատժի»։

Համլետ Ղուշչյանը հայտնեց, որ ատրճանակը պահել է անձամբ Սամվել Ալեքսանյանը։ Պարոն Ղուշչյանին հարցրել էինք, թե ճի՞շտ է, որ իր եթերում «Լուսաստղ» անուն տալուց հետո, (որ դրանից մարդ է թունավորվել ) Սամվել Ալեքսանյանի մարդիկ իրեն առևանգել էին, և իրեն փրկել է միայն ռուսաստանաբնակ քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի միջամտությունը։

Վերջին դիտարկման հետ կապված՝ Համլետ Ղուշչյանն ասաց․«Վաայ․․․ էս ինչ հեքիաթներ են պատմում, ի՞նչ կապ ունի Թևոսը․․․»։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել նյութով